‘Եվրատեսիլ-2013-ին Գոռ Սուջյանը հանդես կգա «Lonely Planet» երգով (Տեսանյութ)’

984

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որի ժամանակ որոշվել է, թե որ երգով է Շվեդիայի Մալմո քաղաքում հանդես գալու Գոռ Սուջյանը։ Ներկայացվեց չորս երգ, որոնց հեղինակների անունները, հավասար մրցակցություն ապահովելու համար, գաղտնի էին պահվում։ Գաղտնի էր նաև ժյուրիի կազմը։ Հեռուստադիտողների քվեարկությունների և ժյուրիի ձայների 50/50 համադրությամբ ընտրվեց «Lonely Planet» երգը։ Դրանից հետո հայտարարվեցին երգի հեղինակների անունները։ Երաժշտությունը՝ հանրահայտ «Black Sabbath» խմբից Թոնի Լոմմին է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյան։

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում այս երգով Հայաստանը կներկայացնի մայիսի 14-ին կամ 16–ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18–ին։

Նախորդ հոդվածը‘«Րաֆֆի Հովհաննիսյանի տոկոսները նկարել է իշխանությունը»’
Հաջորդ հոդվածը‘Է. Նալբանդյան. Հայաստանն ավելի մեծ կշիռ ունի, քան կարող է արտաքուստ թվալ’