‘«Եվրատեսիլ-2013»-ին կմասնակցեն ավելի քիչ երկրներ, քան նախորդ տարի ‘

780

Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին ավելի քիչ երկրներ են մասնակցելու, քան նախորդ տարի: Իրենց մասնակցությունից հրաժարվել են Պորտուգալիան, Բոսնիա-Հերցեգովինան, Թուրքիան եւ Սլովակիան: Սակայն, ինչպես նշվում է միության կայքում, այս տարի, ի տարբերություն նախորդի, մրցույթին մասնակցելու է Հայաստանը:

Միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: Ենթադրվում է, որ մրցույթին կմասնակցի 39 երկիր:

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնում էին, որ «Եվրատեսիլի» այս տարվա մրցույթից կհրաժարվեն նաեւ Հունաստանն ու Կիպրոսը: Սակայն այդ լուրերը չեն հաստատվել:

«Եվրատեսիլի» պաշտանական ներկայացուցիչը հայտարարել է, որ մասնակցությունից հրաժարված երկրները իրենց որոշումը պատճառաբանել են տնտեսական շարժառիթներով:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ԱԳՆ շենքը աճուրդի կհանի ‘
Հաջորդ հոդվածը‘Ժողովուրդը պարտվեց, կեցցե ժողովուրդը. Մամուլ’