‘Երբ գյուղապետերը արտագաղթում են, ինչպե՞ս վարվի գյուղացին. «Հրապարակ»’

1174

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ասում են, լքում է Հայաստանը։ «Գրին քարտ» է շահել եւ մտածում է Ամերիկա գնալու մասին։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում. «Հայկյանի գնալով մենք առանձնապես մտահոգված չենք, գոնե մեկ պաշտոնավոր հանրապետական կպակասի։ Բայց խոշոր հաշվով մտահոգվելու բավականին մեծ առիթ կա։

2013թ. հունիսի 13-ին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Բայանդուր գյուղի ղեկավար Հովակիմ Սարգսյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն։ Գյուղապետն ընտանյոք հանդերձ մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան։

Մեկ ամիս անց կառավարությունն իր մեկ այլ՝ հուլիսի 10-ի նիստում վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները։ Սոցիալական պայմանների վատթարացման պատճառով գյուղապետը որոշել էր լքել երկիրը։

2013թ. հոկտեմբերին հրաժարականի դիմում գրեց Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապպետ Գագիկ Խանսանամյանը։ Պատճառը, նրա խոսքով, այն է, որ չի կարող այլեւս այսպես ապրել եւ աշխատել։

Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի ղեկավար Գագիկ Գեւորգյանը 2013թ. նոյեմբերի 16-ին թերթերից մեկին ասում է, թե գարունը բացվելուն պես մեկնելու է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, «թե չէ այստեղ աշխատատեղ չկա, ապրելու միջոց չկա»։

Երբ գյուղապետը դժգոհում է, թե աշխատանք ու ապրելու միջոց չունի, ինչպե՞ս վարվի գյուղացին»,- գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Լեյտենանտ Լֆիկը և շարքային Լիսկան. Մամուլ’