‘
Երեկ երեկոյան ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը, հայտնում է Times.am-ը
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ թշնամին հրադարաի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 21:00-ին: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: Ադրբեջանցիների հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով:
Ավերածությունների և պատճառված վնասների չափը կհստակեցվի այսօր առավոտյան:
‘