‘Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»’

764

Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույց, ըստ որի՝ 2010թ. համեմատ՝ 2013-ին ընդհանուր գնաճը կազմել է 18.8 տոկոս։ Հատկապես զգալի է եղել պարենային ապրանքների գնաճը՝ 21.7 տոկոս, հագուստի և կոշիկի գնաճը՝ 22.2 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը` 28.8 տոկոս։ Իսկ ահա 2012թ. համեմատ՝ նախորդ տարի արձանագրված գնաճը կազմել է 5.8 տոկոս։ «Խոստովանենք՝ մտահոգիչ թվեր են»,–եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 1-ից դրոշմապիտակներ կկիրառվեն բազմաթիվ ապրանքների համար. «ՀԺ»’