‘Երթն ավարտվեց. Դե ստացեք այդ շարժումը’

1954

Քիչ առաջ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: Այստեղ Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` նշելով, որ հաջողության հասնելու գաղտնիքը միասնականության մեջ է:

«Բոլորս հավաքվելու ենք, եւ այն մարդուն, ով ոտնահարում է մեր իրավունքները, ասելու ենք` դուրս արի, գնա: Այս ոգով տրամադրված բոլորս ուս-ուսի եկեք տեր կանգնենք այս երկրին: Ուրիշը չի կանգնելու, մեր կամքն է մեր ազատության եւ իրավունքների երաշխավորը»,- նշեց նա:

Լեւոն Զուրաբյանն էլ հավելեց, որ իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է, ցույց տալու համար, թե իբր դիմադրության շարժում չկա:

«Շատերին իշխանության քարոզչամեքենան կարողացել էր խաբել, շատերը կարծում էին, թե այս դիմադրության շարժումն էլ չկա: Առը, դե ստացեք այս շարժումը»,- հայտարարեց Զուրաբյանը` շնորհավորելով երթի մասնակիցներին:

Մանրամասներն` ավելի ուշ:  

 

Նախորդ հոդվածը‘Կիևում հավաքել են ցուցարարների կառուցած բոլոր բարիկադները’
Հաջորդ հոդվածը‘Աղմկարար կանայք խանգարել են տաջիկ ընդդիմադիր գործչի ասուլիսը’