‘Երկնաքարն ավերել է Չելյաբինսկի ցինկի գործարանի պահեստը’

835

Չելյաբինսկի շրջանում երկնաքարի անկումից առաջացած հարվածային ալիքը քանդել է ցինկի գործարանի պահեստի պատը, հաղորդում է Интерфакс-ը: Գործարանի վարչական շենքում կոտրվել են ապակիները, առնվազն չորս հոգի թեթև վնասվածքներ են ստացել: Հարվածային ալիքից կոտրվել են նաև Չելյաբինսկի մի քանի շենքերի պատուհանների ապակիները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ մի քանի հոգի վնասվել է: Տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ շրջանում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, մարդկանց տարհանելու անհրաժեշտություն չկա:

Փետրվարի 15-ի վաղ առավոտյան Չելյաբինսկում երկնաքարերի անձրև է տեղացել: Երկնաքարերից շատերն այրվել են երկնքում, սակայն նրանցից մեկը, դատելեվ ականատեսների արած տեսագրություններից, ընկել է Չելյաբինսկի մարզի տարածքում: Անկման տեսագրությունները տեղադրվել են YouTube-ում: ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով՝ երկնքում բռնկումները տեսել են նաև Կուրգանի, Տյումենի և Սվերդլովսկի մարզերի, ինչպես նաև՝ Ղազախստանի հյուսիսի բնակիչները, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Արթիկի աղան’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. «Նապոլիի» ֆիասկոն, Գարեթ Բեյլի հերթական հերոսություններն ու ուկրաինական ակումբների թույլ մեկնարկը…’