‘Երկրի ամենամոտ «նմանակը» կարող է գտվել ընդամենը 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա’

974

Արեգակնային համակարգին ամենամոտ գտնվող մոլորակը, որը նման է Երկրին եւ պիտանի է կյանքի համար, կարող է գտնվել բառացիորեն «երկու մետրի վրա»՝ ընդամենը մեզանից 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա: Նման եզրահանգման են եկել Հարվարդ-Սմիթսոնիանի աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետները կարմիր գաճաճ աստղերի համակարգի ուսումնասիրության արդյունքում:

«Մենք կարծում էինք, որ ստիպված ենք լինելու ուսումնասիրել հսկայական տարածություններ՝ Երկրին նման մոլորակ գտնելու համար: Այժմ մենք հասկանում ենք, որ երկրորդ Երկիրը կարող է մեր «հետնաբակում» լինել՝ սպասելով, թե երբ նրան կնկատեն», — ըստ РИА-Новости-ի, ասել է հետազոտության ղեկավար Քորթնի Դրեսինգը:  

 

Դրեսինգն ու իր գործընկերներն օգտագործել են «Կեպլեր» տիեզերական աստղադիտակի տվյալները՝ որոշելու համար, թե «մոլորակների» տիրակալ աստղերի թվում ինչքան կարմիր գաճաճ կա: Այդպես են անվանվում այն աստղերը, որոնք Արեգակից նշանակալիորեն փոքր եւ սառն են: Միջին կարմիր գաճաճը մոտավորապես երեք անգամ փոքր է եւ հազարապաըիկ թույլ է մեր լուսատուից:

Գիտնականները փորձարկել են կարմիր գաճաճների 95 մոլորակների տվյալները եւ պարզել, որ նրանց առնվազն 60 տոկոսը Նեպտունից փոքր է, իսկ երեք մոլորակներ  նման են Երկրին: Սրանից գիտնականները հետեւություն են արել, որ կարմիր գաճաճների 6 տոկոսը կարող է երկրանման մոլորակներ ունենալ, իսկ դրանցից ամենամոտը կարող է գտնվել ընդամենը 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա:

 

Նախորդ հոդվածը‘Իսպանացի դատախազությունը քննում է իշխող կուսակցության կոռուպցիոն գործարքները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Դենվերում հրաձգության հետեւանքով առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել’