‘Երկրորդ անգամ ամերիկյան Դորսեթի քաղաքապետ է դարձել 4-ամյա երեխան’

954

Ամերիկյան փոքրիկ Դորսեթ քաղաքի բնակիչները 4-ամյա բնակիչ Բոբի Թաֆթսին ընտրել են քաղաքապետ, այսօր հաղորդել է CBS հեռուստաալիքը: Սա արդեն երկրորդ անգամ է, որ քաղաքապետ է ընտրվում անչափահաս երեխան:

Քվեարկությանը կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, հարկավոր էր ընդամենը մեկ դոլար հանգանակել՝ տոնակատարությունը կազմակերպելու համար: Հաղթողը, սակայն, ընտրվել է պատահականորեն. տեղի բնակիչը թեկնածուների անուններով թղթիկների միջից գլխարկից հանել է նոր քաղաքապետի անվամբ թուղթը:

30-ից ոչ ավելի բնակիչ ունեցող Դորսեթում քաղաքապետի պաշտոնը սոսկ անվանական է: Այնուհանդերձ՝ Բոբին մտադիր է աշխատել ի շահ քաղաքի: Մասնավորապես՝ տղան և նրա ծնողները նախատեսում են հանգանակություն կազմակերպել բարեգործական հիմնադրամի համար և քաղաքի մուտքի մոտ նոր նշան տեղադրել, փոխանցում է РИА Новости-ն:

 

Նախորդ հոդվածը‘Բանակում զոհված զինծառայողների իրավահաջորդները կարող են դիմումներ ներկայացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Սրանց համար ե՞ք ինձ անազատությամ մեջ պահում (տեսանյութ)’