‘Տիգրան Առաքելյան. Սրանց համար ե՞ք ինձ անազատությամ մեջ պահում (տեսանյութ)’

2319

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն այսօր դատարանի դահլիճում եւս մեկ անգամ ներկայացրեց 2011-ի օգոստոսի 9-ին տեղի ունեցած սադրանքի մանրամասները, ինչպես նաեւ, ներկայացրեց դատաքննության ընթացքում տեղ գտած մի շարք փաստեր, որոնք ապացուցում են, որ Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ հարուցված «գործը» անփույթ ձեւով սարքված ներկայացում է: Ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդները նաեւ մեջբերեցին երբեմնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մի շարք հայտարարություններ, որոնցում նախկին ոստիկանապետը քաղաքական գնահատական է տալիս գործին: Մասնավորապես, նախկին ոստիկանապետը հարցազրույցներից մեկում վկայել էր, որ ինքը իր ենթականերին հորդորել է «հաշվի առնել, որ երկրում քաղաքական գործընթացներ են գնում»՝ նկատի ունենալով 2011-ի ամռանը Կոնգրեսի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ ընթացող քաղաքական բանակցությունները երկրում սահմանադրական կարգը վերականգնելու օրակարգով:

Այսօրվա դատաքննության ընթացքում հարցաքննվեց նաեւ «տուժող» ոստիկան Շահեն Հարությունյանը, որը, նախ, հայտարարեց, որ «ծեծկռտուքի ժամանակ հասարակական կարգը վերականգնելու» փոխարեն զբաղված է եղել իր հեռախոսով տեղի ունեցածը նկարահանելով: Իսկ երբ պաշտպանական կողմը պահանջեց հայտնել, այդ հեռախոսի մեջ դեպքի ժամանակ տեղադրված հեռախոսահամարը, Հարությունյանը հայտարարեց, որ վստահ չէ՝ արդյո՞ք նկարահանում կատարում էր, թե ոչ: Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Երկրորդ անգամ ամերիկյան Դորսեթի քաղաքապետ է դարձել 4-ամյա երեխան’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանին առաջարկվել է ղեկավարել դիվանագիտական առաքելությունը Եգիպտոսում’