‘Երևանը նոր գլխավոր ճարտարապետ կունենա’

878

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր այս պաշտոնը և կղեկավարի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

«Նախ՝ նա տեղափոխվել է այդ կոմիտե, և հավանաբար՝ նոր գլխավոր ճարտարապետ լինի։ Ինչքանով ես տեղյակ եմ, արդեն հարցը քննարկվել է և համաձայնություն է ստացել։ Նոր գլխավոր ճարտարապետը կզբաղվի քաղաքին վերաբերող խնդիրներով, իսկ ճարտարապետական պետական կոմիտեն, որը կար, ի դեպ, խորհրդային տարիներին՝ կզբաղվի ճարտարապետական խնդիրներով»,- ասել է Մկրտիչ Մինասյանը։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Արցախում պատրաստված ռեպորտաժի ամբողջական տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ «Դողագործ» գործարանում (ֆոտոշարք)’