‘ Երևանի ՋԷԿ-ը հազիվ թե 2014-ին անցնի քարածխի միջոցով էլկտրաէներգիայի արտադրությանը’

1205

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատրաստ է 2014 թվականին քարածուխ ներկրել Երևանի ՋԷԿ-ի համար, անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն, այդ նախագիծը հազիվ թե իրականացվի: Այս մասին դեկտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ամփոփելով 2013 թվականի աշխատանքի արդյունքները:

Նրա խոսքով, քարածուխ ներկրելու համար արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները և 2 հզր տոննա փորձնական խմբաքանակը մատակարարվել է Վարդենիսի երկաթուղի: Նա նշել է, որ ներկայումս Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունենում նոր տեխնոլոգիայի թեստավորումը:

Հիշեցնենք, որ Երևանի ՋԷԿ-ը կառուցվել է 1963 թվականին, որի սահմանված հզորությունը կազմում է 50 ՄՎտ: Նախկինում ՋԷԿ-ն աշխատում էր գազով: Քարածխին անցնելը թույլ կտա արտադրել ավելի էժան էլկտրաէներգիա: 0.91 մլն.տոննա քարածխաջրածնային էլեկտրաէներգիա արտադրող գործարանի շինարարության նախագիծը ՋԷԿ-ում իրականացվում է «ԳԱՍԱ ԳՐՈՒՊ»ՍՊԸ կողմից: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 1.75 մլրդ.դրամ: Մոտ 480 մլն.դրամ ներդրվել է սարքավորումների գնմանը և տեղադրմանը: Գործարանի տարածքը կազմում է 3000 քմ: Գործարանը հագեցված է չինական սարքավորումներով: 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայում կատարվող դեպքերի ետևում ներքին և արտաքին ուժեր են կանգնած’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը 30 հզր եվրո կհատկացնի Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի բուժմանը’