‘Երևանում հարձակում է տեղի ունեցել դրամի փոխանակման կետի վրա ‘

755

Երեկ` հունվարի 10-ի երեկոյան հարձակում է կատարվել Շիրազի փողոցում գտնվող փոխանակման կետի վրա: Երկու տղամարդ մտել են Շիրազի 26/2 հասցեшւմ գտնվող խանութ, որտեղ տեղակայված է դրամի փոխանակման կետ, սպառնալիքների ներքո աշխատակցից պահանջել գումար:

Սակայն վերջինս դիմադրել է, դուրս է եկել խցից ու հարձակվել նրանց վրա: Հանցագործները սկսել են հարվածել ապակիներին, կոտրել դրանք, սակայն չի հաջողվել հափշտակել գումարը, բարձրացրած աղմուկից` նրանք դիմել են փախուստի:

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից news.am–ին հայտնել են, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘«Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբն առաջին անգամ այցելել է Հայաստան (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բոբիկ ոտքերիս տերեւե ոտնաման’