‘Ե.Աբգարյան. Արեւմուտքի այսօրվա անատամ խաղաղասիրությունը նման է անցյալ դարի 30-ական թվերի Չեմբեռլենի «խաղաղասիրությանը»’

1274

Երջանիկ Աբգարյանը Ֆեյսբուքում գրում է.

«Արեւմուտքի այսօրվա անատամ խաղաղասիրությունը նման է անցյալ դարի 30-ական թվերի Չեմբեռլենի «խաղաղասիրությանը»: Չի բացառվում, որ դրա հետեւանքներն էլ կարող են լինել, մեղմ ասած, 1938-ից հետո եղածից ավելի դրամատիկ: Սա ես պայմանավորում եմ նրանով, որ վերջին 20-ամյակում արեւմուտքի երկրներում կայունացավ այն իրողությունը, որ այդ երկրների մեծ մասում իշխանության գլխին հայտնվեցին պատահական, անգույն, անդեմ, կամազուրկ եւ անսկզբունք քաղաքական միջակություններ, որոնք անկարող են համաշխարհային քաղաքական թատերաբեմում շարունակել իրենց անվանի նախորդների վճռական եւ սկզբունքային գործունեությունը հանուն համամարդկային արժեքների եւ առաջին հերթին՝ Ազատության: Այսօր ես Եւրոպայում որպես քաղաքական վառ անհատականություն տեսնում եմ միայն Անգելա Մերկելին: Մնացածները կամ համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի դրածոներն են, կամ քաղաքական դուրսպրծուկներ»:

 

Նախորդ հոդվածը‘Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկը» կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում’
Հաջորդ հոդվածը‘Ռադայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին օրինագիծ է մտցվել’