Զախարովան պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին

430

ԱՄՆ-ից հնչող սպառնալիքները միայն ավելի են ամրապնդում Ռուսաստանի վճռականությունը՝ Ուկրաինայում հետևելու նշված ուղեգծին։

Այդ մասին չորեքշաբթի իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան այն հայտարարությունը, որ եթե Ուկրաինայի շրջանները մտնեն Ռուսաստանի կազմի մեջ, ապա Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։

«Սպիտակ տան սխալն այն է, որ ԱՄՆ-ը «նոր պատժամիջոցներ» է սահմանել ու սահմանում առանց Ռուսաստանի կազմում Ուկրաինայի շրջաններն ընդգրկելու էլ։ Ուստի հերթական սպառնալիքը նպատակակետին չի հասել։ Ընդհակառակը, ավելի է ամրապնդել նշված ուղեգծին համապատասխան գործելու վճռականությունը»,- հայտարարել է Զախարովան։

Երեքշաբթի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ ճանաչելու այն տարածքների միացումը ՌԴ-ին, որոնք Վաշինգտոնը ուկրաինական է համարում, և ամերիկյան իշխանությունները պատրաստ կլինեն նման զարգացման դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ ԳԴՀ գեներալ-լեյտենանտի` ՌԴ–ի պաշարներն անսպառ են
Հաջորդ հոդվածըԸստ թուրքական ԶԼՄ-ների` Թեհրանի գագաթնաժողովը «պատմական» է