Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թեհրանի գագաթնաժողովը «պատմական» է

359

Ողջ աշխարհը հետևում էր Թեհրանում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպմանը. ամփոփիչ հայտարարությունը, որտեղ շեշտը դրվում է սիրիական կարգավորման վրա, պատմական է, չորեքշաբթի գրել է Haberler.com կայքը։

ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Թեհրանում հանդիպել են Սիրիայի հարցով և արդյունքում ամփոփիչ հայտարարություն են ընդունել։ Նրանք ընդգծել են «Աստանայի» ձևաչափի արդիականությունը սիրիական ճգնաժամը հաղթահարելու հարցում, պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել արդեն Ռուսաստանում, դատապարտել են Իսրայելի շարունակական հարձակումները Սիրիայի վրա, ընդգծել են, որ սիրիական ճգնաժամը կարող են կարգավորել միայն սիրիացիները խաղաղ ճանապարհով, մերժել են բոլոր միակողմանի պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ և հաստատել են ահաբեկիչների դեմ պայքարելու մտադրությունը։

Պուտինը հայտարարել է  ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունների ապակառուցողական մոտեցումների մասին Սիրիայում։

Sabah թերթն ընդգծել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը գագաթնաժողովում. «Նախագահ Էրդողանի չափազանց հստակ ուղերձը Թեհրանում՝ մենք կոչնչացնենք չարի օջախը Սիրիայում»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը ծրագրել է ականազերծել Սևծովյան ափը