Զախարովան պետքարտուղարության հայտարարությունը համեմատել է Սփիրսի երգի հետ

369

ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքին, որը հայտարարել էր, թե Վաշինգտոնը կցանկանար, որ Ռուսաստանը առիթ տար Բլինքենի և Լավրովի երկկողմ հանդիպման համար։

Զախարովայի կարծիքով՝ այս հայտարարությունը նման է ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսի երգի տողերին՝ «My loneliness is killing me. I must confess, I still believe. When I’m not with you I lose my mind. Give me a sign. Hit me baby one more time» (Միայնությունը սպանում է ինձ, և ես պետք է խոստովանեմ, որ դեռ հավատում եմ։ Ես գժվում եմ, երբ դու կողքիս չես։ Նշան արա ինձ, էլի մի անգամ)։

Ի պատասխան դրա՝ դիվանագետը իր անգլերեն երգի տողերն է մեջբերել․ «So June is over. Your power is lower. And I’m gonna fly. Away from this lie» ( Հունիսն ավարտվեց։ Քո ուժը թուլացավ։ Եվ ես կթռչեմ։ Հեռու՝ այդ կեղծիքից)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Կիևը ստում է
Հաջորդ հոդվածըՋոկովիչը 5 սեթում կամային հաղթանակ տարավ Սիների նկատմամբ