Զախարովա․ Իսրայելի հակառուսաստանյան գնահատականները ափսոսանքի տեղիք են տալիս

119

Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Իսրայելի հակառուսաստանյան դիրքորոշումը ոչ կառուցողական է ու աչառու և ափսոսանքի տեղիք է տալիս։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Соловьев Live» հեռուստաալիքի եթերում։

«Ցավոք, վերջին ամիսներին մենք Թել-Ավիվի կողմից բացարձակապես ոչ կառուցողական և, ամենակարևորը՝ ոչ անաչառ հռետորաբանության ականատեսն ենք։ Երբ Իսրայելի ղեկավարության կողմից տարբեր մակարդակներում հակառուսաստանյան գնահատականներ են տրվում, իսկ դրանք հենց այդպես են հնչում, և երբ դիրքորոշումը բացառապես ուկրաինամետ է, ընդ որում՝ ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ ուկրաինական ռեժիմի մասով, դրանք միանգամայն համահունչ են Արևմուտքի տարօրինակ և վայրի գնահատականներին, և դա,  իսկապես, հարցեր է առաջացնում»,- ընդգծել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրաս․ Լոնդոնը պատրաստ չէ ուղղակի միջամտել հակամարտությանը
Հաջորդ հոդվածըATP. Կառլոս Ալկարասն առաջին անգամ բարձրացել է 5-րդ տեղ