‘Զանգահարողը ներկայացել է ԿԸՀ անդամ. Մամուլ’

679

Երեկ «ՉԻ» խմբագրություն է այցելել Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3/23 ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամ ներկայացուցիչ Տիգրան Ռշտունին, որը պատմել է, որ իրենց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հանձնաժողովի անդամներից պահանջել է անձնագրերը: Ի պատասխան` Ռշտունին փորձել է իմանալ, թե ինչի համար պետք է ինքը անձնագիր ներկայացնի: ՀՀԿ-ական նախագահը պատասխանել է, որ աշխատավարձ ստանալու համար է իրեն պետք անձնագիրը: «Ասացի դեռ չենք աշխատել, և երբ կաշխատենք ու կգա աշխատավարձ ստանալու օրը` նոր ես կներկայացնեմ անձնագիրս, ապա ասացի, որ հանձնաժողովի նախագահի պահանջն անօրինական է, և ես դրա մասին ահազանգելու եմ ԿԸՀ և թեժ գիծ: Նա էլ ասաց, թե ինչ ուզում ես արա», — պատմել է Ռշտունին, որն հենց այդպես էլ վարվել է:

Արդեն երեկոյան` ժամը 18:00-ին, 540450 հեռախոսահամարից քաղաքացին զանգ է ստացել: Զանգահարողը ներկայացել է որպես ԿԸՀ անդամ և Ռշտունուն հայհոյանքներ է տվել` սպառնալիքներ հնչեցնելով: Թերթը զանգահարել է վերոնշյալ հեռախոսահամարով և պարզվել է, որ այդ հեռախոսահամարը կապ չունի ԿԸՀ-ի հետ: Թերթին պատասխանել են, որ բնակարան եք զանգահարել:

Ռշտունին թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին և փորձելու է ԿԸՀ-ում պարզել ստեղծված իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Գազի գինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայիս 132-ի փոխարեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ուշագրավ բացահայտումներ է արել. Մամուլ’