‘Զեմֆիրան Park Live ռոք փառատոնի առաջնորդը կդառնա՞’

964

Զեմֆիրան կդառնա Մոսկվայում կայանալիք Park Live փառատոնի հեդլայները: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 29-ին և 30-ին Համառուսական ցուցահանդեսների կենտրոնում (ВВЦ): Զեմֆիրան կփակի երկրորդ օրվա համերգային ծրագիրը, իսկ առաջին օրը ելույթ կունենան The Killers, Мумий Тролль, ինչպես նաև  Justice ռոք-խմբերը: Կազմակերպիչների խոսքերով, փառատոնի մասնակիցների ցուցակը դեռ կընդլայնվի, գրում է Lenta-ն:

ВВЦ-ում Զեմֆիրայի ելույթը  «Ապրել քո գլխում» խորագրով նրա նոր ալբոմին ընդառաջ կազմակերպված համերգային շրջագայություն մի մասը կդառնա:

Երգչուհու՝ փետրվարի 15-ին մեկնարկած շրջագայությունը, որը սկսվել է Տոմսկում, Ռուսաստանից բացի կընդգրկի նաև Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Ֆինլանդիան:

 

Նախորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյանը Հադրութի մասին ճիշտ է ասել, պնդում է զոհված զինվորի մայրը (Տեսանյութ)’