‘Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել’

945

Դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երրորդ կասկածյալը՝ կապիտան Արման Աթաբեկի Մուրադյանը: Այդ մասին հայտնել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ա. Մուրադյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:

Այս գործով կալանավորված են նույն զորամասի զինծառայող 20-ամյա Պարույր Մկրտչյանը և 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրի սովորողը ծեծել է հերթապահին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխությունը Վոլֆսբուրգ’