‘Ոստիկանության կրթահամալիրի սովորողը ծեծել է հերթապահին’

862

ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթհամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Այստեղ պետություն չկա, սա խուլիգանների երկիր է. Օֆշորային սկանդալի զոհ’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել’