Զինվոր է մահացել… հրդեհի հետևանքով

302

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նախորդ հոդվածըՀունվարին Գազայի հատվածում 14 լրագրող է զոհվել
Հաջորդ հոդվածըԱսիայի գավաթ. Հորդանանը պատմական հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ(տեսանյութ)