Հունվարին Գազայի հատվածում 14 լրագրող է զոհվել

375

Գազայի հատվածում Իսրայելի բանակի հարվածների զոհ է դարձել 14 լրագրող, հաղորդել է WAFA լրատվական գործակալությունը։

Նույն ամսին արձանագրվել է 135 հանցագործություն, որոնք իսրայելական ուժերը Պաղեստինում կատարել են լրագրողների դեմ։ Ըստ որում, զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակիցներ զոհվել են իրենց տների ուղիղ գնդակոծության հետևանքով, չորսը՝ աշխատանքի պահին։

Ըստ տվյալների` ԶԼՄ-ների աշխատակիցների տների վրա կանխամտածված հարձակումները խլել են նրանց ընտանիքների մի քանի տասնյակ անդամների կյանքը:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 116 լրագրող։ Եվս մի քանիսի ճակատագիրն անհայտ է։

Նախորդ հոդվածըՄեսսիի պահվածքը հիասթափեցրել է հոնկոնգյան ակումբի ներկայացուցիչներին
Հաջորդ հոդվածըԶինվոր է մահացել… հրդեհի հետևանքով