ԱՄՆ-ը տարածաշրջանում շատ գործընկերներ չունի

50

Ամերիկաների գագաթնաժողովը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն այնքան էլ շատ գործընկերներ չունի տարածաշրջանում, իսկ համաժողովում մի քանի երկրների բացակայությունը մարտահրավեր էր  «հեգեմոնին»։

Նման կարծիք է ուրբաթ օրն արտահայտել Axios լրատվական կայքի մեկնաբան Դեյվ Լոուլերը։

Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ համաժողովին չեն հրավիրվել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի «ավտորիտար առաջնորդները», բացի այդ՝ միջոցառումը բոյկոտել են Մեքսիկայի նախագահը և «այլ ձախ առաջնորդներ»՝ Բոլիվիայից և Հոնդուրասից։ Գագաթնաժողովում ներկա չեն եղել նաև Գվատեմալայի և Սալվադորի նախագահները, իսկ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին ԱՄՆ-ը ճանաչում է «ժամանակավոր նախագահ», ընդհանրապես հրավիրված չի եղել։

Հեղինակի գնահատականով՝ լատինաամերիկյան մի շարք առաջնորդների բացակայությունը գագաթնաժողովում «ձախողել է» Բայդենի վարչակազմի ջանքերը՝ տարածաշրջանում միգրացիայի հետ կապված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարներ
Հաջորդ հոդվածըՀնդկաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Պակիստանին