ԱՄՆ-ը թուրքական բանկերին զգուշացրել է չընդունել «Мир» քարտեր

279

ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել թուրքական բանկերի դեմ ռուսաստանյան վճարային «Мир» համակարգի քարտեր սպասարկելու համար, ուրբաթ օրը գրել է Yeni Safak թերթը։

«ԱՄՆ-ը, որ առանց տատանվելու միջամտում է Անկարայի և Մոսկվայի հարաբերություններին, թուրքական բանկերին սպառնացել է պատժամիջոցների ենթարկել ռուսաստանյան վճարային «Мир» համակարգի քարտեր օգտագործելու համար»,- գրել է թերթը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր կարող է որոշում կայացնել այդ քարտերի հետագա օգտագործման վերաբերյալ։

Թերթը նշում է, որ Թուրքիայի դիրքորոշումը, որը պահպանում է միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, չի փոխվում արդեն շատ տարիներ։ Երեք բանկեր, որոնց նախապատվություն է տալիս «Мир» քարտ օգտագործողների մեծ մասը, շարունակում է ընդունել այդ քարտերը, ասվում է հոդվածում։

Թուրքական բանկերը սկսել են ընդունել «Мир» քարտերը 2019 թվականից։ Երկուշաբթի թուրքական Իշբանկը և Դենիզբանկը հայտարարեցին այդ քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին՝ իրենց որոշումը հիմնավորելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սահմանած հակառուսաստանյան պատժամիջոցներով։ Սպասարկումը դադարեցրել են նաև Ղազախստանում Խալիկ բանկը և վիետնամական BIDV բանկը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱյդ հայտարարությունը սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել
Հաջորդ հոդվածըՀայաստան — Ուկրաինա հանդիպման մրցավարները