‘Զոյա Թադևոսյան. Իրերը կոչենք իրենց անուններով. հայերն արտաքսվում են Ռուսաստան’

1231

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հակադարձել է Սերժ Սարգսյանին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Սերժ Սարգսյանի «Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա եւ այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ նայում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որ ավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի ետեւից» անկեղծ խոստովանությանը…

Անցած 20 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթածների մոտ 90 տոկոսը հանգրվանել է Ռուսաստանում: ՀՀ և ՌԴ իշխանությունների փոխհամաձայնությամբ «Համերկրացի» ծրագրի շրջանակներում վերջին տարիներին արտագաղթը ստացել է կազմակերպված բնույթ: Այսինքն, քաջ գիտակցելով, որ ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում սպասվում է դժոխային անազատություն և անարդարություն՝ միևնույնն է ՍՍ-ն արտագաղթը խրախուսում է: Իրերը կոչենք իրենց անուններով. հայերն արտաքսվում են Ռուսաստան»:

Նախորդ հոդվածը‘Եվս մի հացադուլավոր թեկնածու կավելանա’
Հաջորդ հոդվածը‘Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառակերության մեջ’