‘Զուրաբյանը չի բացառում, որ կոնսուլտացիաների 2-րդ փուլում կարող է խոսք գնալ անունների մասին ‘

1238

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց, որ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների երկրորդ փուլում կարող է խոսք գնալ արդեն անունների մասին: Զուրաբյանը նշեց, որ իհարկե, ընդդիմությունն ունի իր թեկնածուն, որին համարում է ամենահամախմբողն ու հզորը, բայց այժմ բանակցություններ են ընթանում, եւ այդ պատճառով դեռ ավելորդ է համարում այդ մասին խոսել: «Բայց դա չի խանգարում մեզ բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ»,- նշեց Զուրաբյանը:      

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը պետք է վաղուց սկսված լիներ ‘
Հաջորդ հոդվածը‘Վան-Երեւան ավիաթռիչքները կարող են մեկնարկել երկու շաբաթից ‘