‘«Զվարթնոց»-ը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան’

964

«Զվարթնոց»-ը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան«Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում: Հունվարի 30-ին  Դուբայում հրապարակվել են ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները: Անվանակարգերը տարբեր էին` «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան» եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգի քվեարկության արդյունքների` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից: 

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը»: 

Զվարթնոցից բացի, ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացել է ավելի քան մեկ ամիս:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի մրցանակը ստացել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Վարան. Երբեք չեմ մոռանա այս հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘NY Times-ը չինացիներին մեղադրում է իր համակարգչային համակարգերը կիբեռհարձակումների ենթարկելու մեջ’