‘Ռաֆայել Վարան. Երբեք չեմ մոռանա այս հանդիպումը’

828

Մադիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը, որը դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայության (1:1) հերոսներից մեկը եւ «Ռեալի» գոլի հեղինակը, հանդիպումից հետո չէր կարողանում զսպել իր զգացմունքները:

«Սա հանդիպում էր, որը ես երբեք չեմ մոռանա: Դա երազանք է` 19 տարեկանում գոլ խփել: Ես գոհ եմ իմ խաղից եւ թիմի գործողություններից: 1:1 հաշիվը միգուցե լավագույն արդյունքը չէ, բայց հաթողի հարցը բաց է թողնում»,- Վարանի խոսքն է մեջբերում AS-ը:

Նշենք, որ Վարանը դարձավ Մեսիից հետո դարձավ երկրորդ ամենաերիտասարդ լեգեոները, որը սուպերկլասիկոյում գոլ է խփել, ինչպես նաեւ յոթերորդ ֆրանսիացին, որը աչքի է ընկնում երկու իսպանական գրանդների մրցակցությունում: 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոց»-ը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան’