‘Էդեն Ազարի խուլիգանական արարքը. Տեսանյութ’

818

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Սուոնսի» — «Չելսի» պատասխան հանդիպման ժամանակ (0:0) խուլիգանական արարքով աչքի է ընկել «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը:

Հանդիպման 80-րդ րոպեին Ազարը եզրագծի մոտ հարվածել է գնդակ մատակարարող տղային, որը չի շտապել արագ գնդակը փոխանցել ֆուտբոլիստին: Տղան գետնին է ընկել, որից հետո Ազարը եւս մեկ անգամ էլ է նրան հարվածել: Իրավիճակը խաղադաշտում ծայրաստիճան լարվել է. «Սուոնսիի» ֆուտբոլիստները նույնիսկ փորձել են ինքնադատաստան տեսնել Ազարի հետ: Վերջինիս մրցավարը անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել, որից հետո միայն ոստիկանի ուղեկցությամբ են Ազարին դուրս բերել խաղադաշտից:

Ամենայն հավանականությամբ, Ազարին այս արարքի համար երկարատեւ որակազրկում է սպասում:

Նշենք, որ «Սուոնսին» առաջին խաղում Լոնդոնում հաղթել էր «Չելսիին» եւ այսպիսով դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչում Միքայել Լաուդրուպի թիմը կհանդիպին արդեն հերոսի կարգավիճակ ստացած «Բրեդֆորդ Սիթիի» հետ: Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող այս կիսասիրողական թիմը մինչեւ եզրափակիչ հասնելը պայքարից դուրս էր թողել Անգլիայի Պրեմիեր-Լիգայում հանդես եկող «Ուիգանին», «Արսենալին» եւ «Աստոն Վիլային»: 


EDEN HAZARD TENDANG BUDAK PENGUTIP BOLA… by qronaldo7

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մնաց ամենահարուստ թեկնածուն. Հրապարակվել են նախագահի բոլոր թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան և Վրաստանը քննարկել են երկկողմ հարաբերությունները’