Էդին Ջեկոն «Ինտերից» տեղափոխվեց «Ֆեներբահչե»

290

37-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերից» տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»։ Ջեկոն ժամանել է Ստամբուլ եւ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 30-ին կավարտվի Ջեկոյի պայմանագիրն «Ինտերի» հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Թուրքական մամուլը գրել էր, որ Ջեկոյի պայմանագիրը ստամբուլյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 4 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Ջեկոն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊարտություն, որը պլանավորվել էր դեռևս 2018-ի մայիսին. ՉԻ
Հաջորդ հոդվածըԼա Լիգա․ Հայտնի են«Էլ Կլասիկոյի» օրերը