‘Էդուարդ Շարմազանով. Хотите женитесь, хотите разводитесь ‘

906

«Хотите женитесь, хотите разводитесь», — այսպես է արձագանքել ՀՀԿ-ի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների դաշինքի պառակտմանը:

Ըստ նրա՝ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» ամուսնալուծության պահը վաղուց էր հասունացել:

«Ակնհայտ երևում էր, որ նույն քվեարկության ժամանակ խմբակցությունից ով ոնց ուզում էր, այնպես էլ քվեարկում էր: Կարևորագույն հարցերի շուրջ Ռուբեն Հակոբյանը մի ձև էր քվեարկում, Ալեքսանդր Արզումանյանը՝ այլ, Զարուհի Փոստանջյանն էլ՝ լրիվ իր ձևով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես չէր գալիս նիստերին: Ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ դեմ եմ ցանկացած արհեստական միացմանը՝ լինի դա ամուսնություն իրական կյանքում, թե ընկերություն, թե կուսակցական դաշինք», — նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է համարում ԲՀԿ և ՀՀԿ «ամուսնությունը»՝ կոալիցիայի տեսքով, Շարմազանովն ասաց.

«Մենք արժանապատիվ ընկերներ ենք և «ամուսնանալու» և «ամուսնալուծվելու» խնդիր չունենք»:

Նախորդ հոդվածը‘«Anonymous» հակերային շարժումը Wikileaks-ի մրցակից կթողարկի’
Հաջորդ հոդվածը‘Մանկության տոն` Հյուսիսային պողոտայում (ֆոտոշարք)’