‘Էդվարդ ՆԱլբանդյան. Երբ ասում ենք՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենք, դրանով ամեն ինչ ասված Է:’

999

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում խոսել Է ԱՊՀ-ի եւ Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ՝ պաշտոնական Երեւանի դիրքորոշման մասին: 

Աշգաբադում կայացել Է ԱՊՀիհերթական գագաթնաժողովըԸստ Ձեզինչ հարցեր են այսօր ծառացած ԱՊՀի առջեւ

-Աշգաբադում կայացած գագաթնաժողովում կատարվեց  Համագործակցության անցած մեկ տարվա՝ մեր թուրքմեն բարեկամների նախագահության տարվա գործունեության վերլուծություն, որն իրոք հագեցած Էր: Նախանշվեցին քայլեր, որոնք ուղղված են ԱՊՀ-ի շրջանակներում գործակցության հետագա զարգացմանը: Գագաթնաժողովի օրակարգն ընդգրկում Էր հարցերի լայն շրջանակ՝ շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում Էին տնտեսական գործակցությանը, արժութաֆինանսական կարգավորմանը, կապի, հաղորդակցությունների, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի, հումանիտար ոլորտի համագործակցությանը:

Խնդիրները, որոնք 15-20 տարի առաջ ծառացած Էին Համագործակցության առջեւ, տարբերվում են այսօրվա խնդիրներից: ԱՊՀ-ի երկրներն աշխատում են Համագործակցությունն ադապտացնել զարգացման ներկա փուլի իրողություններին: Իհարկե, կան միջպետական փոխգործակցության կատարելագործման ռեզերվներ, ջանքեր են գործադրվում ԱՊՀ-ի կառույցների գործունեության, այդ թվում եւ ճյուղային համագործակցության առավել օպտիմալացման, դրանց արդյունավետության բարձրացման եւ գործնական հատույցը մեծացնելու համար:

Հայաստանը տրամադրված Է շարունակելու Համագործակցության՝ որպես հարցերի լայն շրջանակի գծով բազմապլանային կոոպերացման կառույցի, ըստ ամենայնի ամրապնդմանն ուղղված ակտիվ ջանքերը: Մենք տրամադրված ենք զարգացնելու մասնակից պետությունների փոխշահավետ համագործակցությունը:

Ինչպես կմեկնաբանեք վերջին ժամանակներս հնչեցված կարծիքներն այն մասինորհետխորհրդային տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներնանհամատեղելի են եւ նույնիսկ հակասում են եվրոպական ինտեգրացիոնգործընթացներինՃիշտ Է արդյոք «կամ մեկըկամ մյուսը» մոտեցումը:

-Հակադրման, «կամ-կամ» արհեստական դիլեմայի առաջադրումն անցյալի բեռից Է: Մենք հանդես ենք գալիս ոչ թե ինտեգրացիոն գործընթացները հակադրելու, այլ դրանք ներդաշնակեցնելու օգտին: 

Կա նաեւ այն կարծիքըոր Հայաստանն իբր գերակայությունը տալիս Էեվրատլանտյան կողմնորոշմանըպաշտոնապես հայտարարում իր եվրատլանտյանմիտվածությունըՍտացվում Էոր մյուս բոլոր հարաբերություններըայդ թվում եւՌուսաստանի հետիբր երկրորդ պլանում են:  

-Հայաստանը երբեք չի հայտարարել ու չի հայտարարում, որ առաջնությունը տալիս Է եվրատլանտյան կողմնորոշմանը, որ մյուս ուղղությունների թվում նախապատվությունը տալիս Է եվրատալանտյան համագործակցությանը: Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք, այստեղ ավելորդ խոսքեր հարկավոր չեն, դրանով ամեն ինչ ասված Է: Մենք կապված ենք բազմաթիվ խորքային թելերով, ինչը կազմում Է այն ամուր հիմքը, ֆունդամենտը, որի վրա մենք կառուցում ենք, նորանոր քարեր ավելացնում ժամանակով ստուգված մեր դաշնակցային հարաբերությունների ամուր շենքին:

Երբ մենք խոսում ենք ԱՊՀ-ի մասին, հարկ Է նշել, որ Հայաստանը ոչ միայն հիմնադիր Է, այլեւ Համագործակցության ամենաակտիվ անդամներից մեկը: Մեր երկիրն առաջինների թվում Է ԱՊՀ-ի շրջանակներում հավանության արժանացած եւ ստորագրված փաստաթղթերի թվաքանակով: Ի դեպ, Հայաստանն առաջիններից մեկն Է վավերացրել նաեւ ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված Ազատ առեւտրի գոտում մասին պայմանագիրը:

Կցանկանայի ընդգծել, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները զարգանում են շատ հաջող ու դինամիկ: Մենք ավարտում ենք ասոցիացված համագործակցության մասին համաձայնագրի պատրաստումը, բանակցություններ ենք վարում ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու ստեղծման շուրջ: Շուտով համաձայնագիր կստորագրենք այցագրային ռեժիմի դյուրացման մասին:

Հայաստանը բաց եւ կանխատեսելի քաղաքականություն Է վարում: Մենք մտադիր ենք այսուհետեւ Էլ ամրապնդել մեր դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ զարգացնել գործընկերությունը բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են փոխշահավետ հիման վրա զարգացնել համագործակցությունը՝ ի շահ միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում երկրի առավելագույն ներգրավվածության:

Ոչ թե դիմակայությունը, այլ տարբեր ինտեգրացիոն կառուցվածքների միջեւ երկխոսությունն ու գործակցությունը կարող են կարեւոր ավանդ ներդնել առանց տարանջատման գծերի ընդհանուր տարածության ձեւավորման գործում ի շահ նրանց ներդաշնակ զարգացման:

Հարցազրույցի թարգմանությունն՝ ըստ «Արմենպրես»-ի

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդի պատգամավորների հետ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի եռանախագահները կոչ են անում խաղաղության պատրաստել հասարակություններին ‘