‘Էկոնոմիկաի նախարարությանը հաջորդ տարի կտրամադրվի 4791.95 մլն դրամ’

866

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար կհատկացվի 2013 թվականին կհատկացվի 4791.95 մլն դրամ` 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 3154.51 մլն դրամի դիմաց: Ինչպես հաղորդւմ է iLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից, այս մասին այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտաարարեց ֆինանսերի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ծախսերի աճը կազմում է 1637.44 մլն դրամ կամ 51.9 տոկոս: Սաֆարյանն ընդգծեց, որ այս անգամ ևս հաշվի են առնվել եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները:

Հատկացված գումարներով մի շարք ծրագրեր են իրականացվելու, այդ թվում՝ «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին», «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ», «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրերը և այլն: Առաջին անգամ գումար կհատկացվի «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրի համար: Նախատեսվում է հատկացնել 300.0 մլն դրամ:

Նախորդ հոդվածը‘2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 6 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘Հունաստանում սկսվել է 48-ժամյա գործադուլ ‘