‘2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 6 տոկոսով ‘

851

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թ. 9 ամսիներին կազմել է 4 մլրդ 41 մլն դոլար. արտահանումը` 1մլրդ 31 մլն, ներմուծումը`3 մլրդ 9 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թ.. 9 ամիսների համեմատ 2012 թ. նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է 6 , իսկ ներմուծումը` 1,2 տոկոսով: Ամսական կտրվածքով 2012 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արտահանումը կրճատվել է 7,8 տոկոսով և կազմել է 110,5 մլն դոլար, միաժամանակ՝ ներմուծումը եւս նվազել է 7,9 տոկոսով` 322,8 մլն դոլար:

Արտաքին առևտրի կառուցվածքում Հայաստանի կարևորագույն գործընկեր է շարունակում մնալ Եվրոպական Միությունը, որի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 212 մլն դոլար կամ ընդհանուրի 30 տոկոսը: 2011 թ. 9 ամիսների համեմատ՝ 2012 թ. նույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ տեղի է ունեցել առևտրի ծավալների 3,5 տոկոս կրճատում: Իսկ ահա ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 1,8 տոկոսով և կազմել է 28,4 տոկոս` 1 մլրդ 147 մլն դոլար: Այլ երկների բաժին է ընկել առևտրաշրջանառության 41,6 տոկոսը` 1 մլրդ 681 մլն դոլար:

Հայաստանից ապրանքների արտահանման ամենամեծ շուկան ԵՄ երկրներն են, որոնց բաժին է ընկել 420,8 մլն դոլար, ԱՊՀ երկրներին` 225, մնացածին`386,3 մլն դոլար: Եվրոպական պարտքային ճգնաժամն իր ազդեցությունն է թողել Հայաստանից ԵՄ արտահանման վրա ` 7,3 տոկոս նվազում:

ԱՊՀ երկրներից 2012 թ. հունվար-սեպտեմբերին ներմուծվել են 676 մլն-ի, ԵՄ-ից` 748 մլն-ի, իսկ այլ երկրներից` 1 մլրդ 586 մլն դոլարի ապրանքներ:

Նախորդ հոդվածը‘Սարդարապատի ճակատամարտի հերոսը 150 տարեկան է’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկաի նախարարությանը հաջորդ տարի կտրամադրվի 4791.95 մլն դրամ’