‘Էմիր Կուստուրիցան կներկայանա նոր ֆիլմով ‘

815

Հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, որը նախագահում է Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնը, խոստացել է 2014թ. հոկտեմբերին նոր աշխատանք ներկայացնել: Այս մասին նա  հայտարարել է  կինոփառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

Կուստուրիցան աշխատում է «Սերը և պատերազմը» վերնագրով նոր ֆիլմի վրա, որում հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատել նրա ոչ միայն ռեժիսորական, այլև դերասանական աշխատանքը:

 Ֆիլմում ներկայացված է հերոսի կյանքը պատերազմի երեք տարբեր ժամանակահատվածներում:

«Հուսով եմ, որ նոր կինոնկարը, որով ես կվերադառնամ կինոփառատոն, իմ ստեղծագործական կյանքի նոր սկիզբը կլինի»,- ասել է հանրահայտ ռեժիսորը:

Նախորդ հոդվածը‘Տաշիրը» Forbes-ի ցուցակում 32-րդն է ‘
Հաջորդ հոդվածը‘Տարօրինակ շինություն՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ’