‘Տարօրինակ շինություն՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ’

1552

Այսօր Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ, տեղակայվել է երկաթե տարօրինակ շինություն: Մենք փորձեցինք քաղաքապետարանից ճշտել, թե ինչ շինություն է դա ու ինչի համար է տեղադրվել: Քաղաքապետարանից iLur.am-ին հայտնեցին, որ նկարն ու մեկնաբանությունն արդեն իսկ տեղադրված են քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում:

Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուներից Սեդա Նանագուլյանը պատկերված նկարի տակ հետևյալ մեկնաբանությունն է թողել.

«Սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու «Երկրները մեկ հարկի տակ» գործարար տոնավաճառ-փառատոնը, որը տևելու է մեկ օր։ Իսկ սա ընդամենը դրա նախապատրաստական աշխատանքներն են»։

Հուսանք՝ միջոցառումից հետո մի քանի օր անց շինությունն ապամոնտաժված կլինի:

Փառատոնի կազմակերպիչ«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերոըթյան տնօրեն և «Միջազգային գործարար կապերի կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը iLur.am-ին փոխանցեց, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան արձանին հարող տարածքը մաքրված կլինի:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Էմիր Կուստուրիցան կներկայանա նոր ֆիլմով ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանում ձերբակալել են նախկին նախագահի որդուն’