‘Էնդի Ուորհոլն աճուրդների ամենաեկամտաբեր նկարիչն է’

1263

Փոփ-արտի առաջնորդ Էնդի Ուորհոլը, 2012 թ. տվյալներով,  ճանաչվել է աճուրդի տների ամենաեկամտաբեր նկարիչը: Ինչպես հաղորդում է Bloomberg co-ն՝ հղում անելով Artnet -ի տվյալների բազային, 12 ամիսների ընթացքում նրա ստեղծագործությունների վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 380,3 միլիոն դոլար: Այդպիսով՝ Ուորհոլն առաջին հորիզոնականից դուրս է մղել  Չժան Դացյանին, որն էլ, իր հերթին, 2011 թ. առաջնությունը խլել էր Պիկասոյից: Մեկ տարի առաջ չինացի նկարիչը աճուրդներին ավելի քան 506 միլիոն  դոլար էր բերել, իսկ 2012 թ. նա իր 240 միլիոնով զբաղեցրել է ընդամենը չորրորդ տեղը:

ART-ի ներկայիս վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը ՝ 334,7 միլիոն դոլարով, զբաղեցնում է Պիկասոն, որը թեև բարձրացել է իր նախկին՝ չորրորդ տեղից, սակայն եկամտի հարցում կորցրել է, քանի որ նախորդ՝ 2011 թ. նրա եկամուտը կազմել է 366 միլիոն դոլար: Անցյալ տարի իսպանացի նկարիչը զիջել է նաև աճուրդներում ամենաթանկ հեղինակի տիտղոսը. նոր ռեկորդ է սահմանել Էդվարդ Մունքը, որի «Ճիչը» վաճառվել էր 119,9 միլիոն դոլարով: ART-ի վարկանիշով՝ երրորդ տեղում է ժամանակակից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերը, որն աճուրդներում վաստակել է 298,9 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարած թեկնածուներին 48 ժամ ժամանակ տվեց’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գովազդն ամենաթանկը կլինի «Շանթում», ամենաէժանը՝ «Երեւանում »’