‘Էստոնիայում օպերա կբեմադրեն նախագահի եւ Նոբելյան մրցանակակրի վեճի մոտիվներով’

614

Էստոնիայում որոշել են օպերա բեմադրել տնտեսման քաղաքականության նպատակահարմարության հարցի շուրջ երկրի նախագահ Հենդրիկ Իլվեսի եւ The New York Times-ի սյունակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանի վեճի մոտիվներով: Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Էստոնացի կոմպոզիտոր Էուգենե Բիրմանը հայտարարել է, որ խոսքը գնում է «Nostra Culpa» (Մեր մեղքը) անվանումը կրող, երկու գործողությամբ 15 րոպեանոց ներկայացման մասին: Այն պատմելու է երկու մարդկանց բանավեճի մասին, թե ինչպես պետք է տնօրինել պետական ֆինանսները: երկու գործողություններն էլ կատարելու է Էստոնիայի ֆիլհարմոնիկ կամերային երգչախմբի մենակատարուհի, մեցցո-սոպրանո Իրիս Օյան:  

Ճգնաժամից հետո էստոնական տնտեսության վերականգնման շուրջ Իլվեսի եւ Կրուգմանի վեճը տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը: Առիթը տնտեսագետի գրառումն էր NYT-ի իր բլոգում, որը վերնագրված էր «Էստոնական ռապսոդիա»: Դրանում նոբելյան դափնեկիրը կասկած էր հայտնում՝ արժե՞ արդյոք Էստոնիան որպես դրական օրինակ մեջբերել տնտեսման հաջող քաղաքականության մասին խոսելիս:  

Էստոնիայի նախագահն, ի պատասխան, մի քանի կտրուկ մեկնաբանություններ էր թողել Twitter-ում: «Ակնհայտ է, որ առեւտրի ոլորտում Նոբելյան մրցանակը քեզ իրավունք է տալիս իմ երկիրը «դատարկ տեղ» հայտարարել, — գրել է նախագահն իր ընդդիմախոսին: — Եկեք թքենք արեւելաեվրոպացիների վրա. նրանք վատ են խոսում անգլերեն, նրանք չեն պատասխանում՝ «գեղացիներ» են: Մի կերպ խելքի կգանք: Nostra culpa», — եզրափակել է նա:  

Նախորդ հոդվածը‘Զենքի լոբբիստները Օբամայի երեխաների մասին հոլովակ են թողարկել’
Հաջորդ հոդվածը‘Pussy Riot-ի մենակատարուհին դեմ չէ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու գաղափարին’