‘Էրդողանը խոստացել է «կոտրել իր հակառակորդների ձեռքերը»’

867

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «կոտրել իր ընդդիմախոսների ձեռքերը», եթե նրանք չդադարեցնեն զրպարտել իր կառավարությանը: Այդ մասին, հղում անելով երկրի կառավարության ղեկավարի՝ իր Արդարության և զարգացման կուսակցության կողմնակիցների հանրահավաքին արված հայտարարությանը՝ տեղեկացրել է Hurriyet Daily News-ը: Իր ելույթում Էրդողանը «լրտեսներ» և «դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր նախաձեռնել են  թուրք պաշտոնյաների և նրանց որդիների ձերբակալությունները: Ըստ վարչապետի՝ ոստիկանության հակակոռուպցիոն գործողությունն իրականում «միջազգային դավադրություն է»:

Թուրիքայի իշխանություններն արդեն ավելի վաղ ձերբակալություններին պատասխանել են ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների պաշտոնից ազատելով: Ընդհանուր առմամբ՝ պաշտոնանկ են արվել իրավապահ մարմինների մոտավորապես 70 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում անցկացվել է երթ՝ ի պաշտպանություն կոռուպցիայի դեմ պայքարի և դրան առնչվող պաշտոնյաների ձերբակալությունների, հաղորդել է Reuters-ը: Երթին մասնակցել է առնվազն 10 հազար մարդ: Ոստիկանությունը ցրել է երթը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.01 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա գործարք է Հայաստանի անկախության դեմ. Տեսանյութ’