‘
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը լարված հեռախոսազրույց են ունեցել:
«Եթե թեկուզ մի թուրք զինծառայող անցնի սիրիական սահմանը, ապա Ռուսաստանը շատ կոշտ կարձագանքի»,- ասել է Պուտինը, ինչին հետևել է Էրդողանի պատասխանը. «Սա սպառնալի՞ք է: Մեզ համար սա անընդունելի է»: Իսկ Պուտինը հավելել է. «Մտածեք՝ ինչ ուզում եք: Ես իմ խոսքն արդեն ասացի»:
Հատկանշական է, որ այս խոսքերից հետո Էրդողանը պարզապես անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը հետաձգել է օրեր անց կայանալիք պաշտոնական այցը Թուրքիա:
‘