‘Էրդողան. Թուրքիան ՔԲԿ անդամներին երաշխավորում է առանց խոչընդոտների լքել երկիրը’

617

Թուրքիան բոլոր անհրաժեշտ պայմանները կստեղծի, որպեսզի «Քրդստանի բանվորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության անդամներն առանց խոչընդոտների հեռանան երկրի տարածքից՝ Hurriyet թերթի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ վարչապետի՝ նախկինում Թուրքիայում դեպքեր են եղել, երբ ՔԲԿ-ի գրոհայինները երկրի տարածքը լքելիս գրոհի են ենթարկվել բանակի կողմից: Իսկ այս անգամ Թուրքիան երաշխավորում է ՔԲԿ-ի անդամների անվտանգ ելքը, հավելել է Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի նպատակն ահաբեկչության դեմ պայքարում այն է, որպեսզի Քրդստանի բանվորական կուսակցությունը հրաժարվի ահաբեկչական գործունեությունից, և նրա անդամները հեռանան երկրից: Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել էր, որ ահաբեկչության խնդիրը հարկավոր է լուծել երկու կողմից նվազագույն զոհերի գնով:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում’
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա տոներին Մոսկվայում հրատեխնիկայի սխալ օգտագործումից տուժել է 50 մարդ’