‘Է.Շարմազանովի հայտարարությունը’

933

Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:

Էդուարդ Շարմազանով

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունում դեռևս քննարկվում է ընտրախախտման 96 դեպք’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ երթով գնում է նախագահական (տեսանյութ)’