‘Ընթացիկ ձմեռը Հայաստանի համար բացառիկ էր’

1074

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտավայրում նորմայից ցածր էր 5-7 աստիճանով: Նման իրավիճակ, նրա խոսքով, դիտվել է 2002, 2008 և 2009 թթ.: Նա խոստացել է, որ նման երկարատև սառնամանիքներ, ինչպիսին դեկտեմբերին էր, չեն կանխատեսվում: Դեկտեմբերի 28-30-ը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև — 19-ը:

Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի վերջին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի բարձրացում:

 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Անկարայի հայտարարությունները՝ ցեղասպանության 100-ամյակին լուրջ նախապատրաստության վկայություն են’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Օսկարի հավակնորդները. Ցանկ, ֆոտոշարք’