‘Ըստ ԶԼՄ-ների հյուսիսկորեական առաջին տիկինը երեխայի է սպասում’

592

ԿԺԴՀ  առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը՝ Լի Սոլ Չժուն, ամենայն հավանականությամբ, երեխայի է սպասում. լրագրողներն այդ եզրակացությանն են հանգել այն բանից հետո, երբ երկուշաբթի նա հայտնվել է հանրությանը ավանդական կորեական զգեստով՝ ցուցադրելով զգալիորեն կլորացած փորիկը,  РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ренхап գործակալությունը:

Կիմ Չեն Ինը և Լի Սոլ Չժուն միասին մասնակցում էին երկրի ղեկավարի հոր՝ Կիմ Չեն Իրի մահվան մեկամյա տարելիցի առթիվ կազմակերպված սգո արարողությանը:

Հյուսիսկորեական առաջնորդի տիկինը՝ 27-ամյա Լի Սոլ Չժուն, Կիմ Իր Սենի անվան համալսարանի շրջանավարտ է, նրա հայրը դասախոս է, մայրը՝բժիշկ: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդը Լի Սոլ Չժուի հետ հարաբերություններն օրինականացրել է դեռևս 2009 թ.: Ենթադրվում է, որ ամուսնական զույգն արդեն մեկ զավակ ունի:

Նախորդ հոդվածը‘Թունիսի նախագահին քարկոծել են Սիդի-Բուզիդ քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյանը` Սուքիաս Ավետիսյանին. Քեզ հանգիստ պահի’