‘Արծվիկ Մինասյանը` Սուքիաս Ավետիսյանին. Քեզ հանգիստ պահի’

1572

Հերթական միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Այս անգամ հեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:

Իր ելույթում նա ասաց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը քաղաքական սաբոտաժի է ենթարկում էթիկայի հանձնաժողովի աշխատանքը: «Այն, ինչ արեց Դավիթ Հարությունյանը, էթիկայի հանձնաժողովում առանձին քննարկման հարց է: Իր պահվածքով թե հեղինակազրկեց էթիկայի հանձնաժողովը, թե ԱԺ պատգամավորին, թե ԱԺ-ն ընդհանրապես»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամը: Նրա այս հայտարարությանը միջամտեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Նրա ասածը չլսվեց, իսկ Մինասյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ տեղից ռեպլիկներ չանեք: Բավական եղավ: Ձեր քաղաքական մեծամասնության «կնոպկեքը» չեն այստեղ, սա ամբիոն է: Քեզ հանգիստ պահի»:

Իր հերթին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց. «Պարոն Մինասյան, չգիտեմ ինչ է կատարվում ձեզ հետ, բայց ինչ-որ բան կատարվում է»: Այս մասին հաղորդում է panarnenian.net-ը:

Այս պահին նախագծի քննարկումն ավարտվել է՝ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

 

Նախորդ հոդվածը‘Ըստ ԶԼՄ-ների հյուսիսկորեական առաջին տիկինը երեխայի է սպասում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն’