‘Թալիբներն Օբամային կոչ են արել ընդունել ԱՄՆ պարտությունն Աֆղանստանում ‘

627

Իսլամական «Թալիբան» շարժումը Օբամային կոչ է արել ընդունել ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի վերընտրության առիթով, թալիբները ԱՄՆ նախագահին խորհուրդ են տվել անմիջապես Աֆղանստանից դուրս բերել  ամերիկյան զորքերը: «Օբաման պետք է հասկանա, որ պարտվել է այս պատերազմում,- հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչը:- Այնպես որ, առանց հետագա ստի և հապաղման՝ նրանք պետք է լքեն մեր սրբազան հողը»: Թալիբները Սպիտակ տան վերընտրված տիրոջը խորհուրդ են տվել հրաժարվել «համաշխարհային ոստիկանի» դերից և զբաղվել ամերիկացիների խնդիրներով:

Իր նախագահական առաջին ժամկետում ԱՄՆ 44-ամյա նախագահը հրաժարվել էր «ահաբեկչության դեմ պատերազմի» քաղաքականությունից, որի շրջանակներում նրա նախորդի՝ Ջորջ Բուշի օրոք ՝ 2001 թ. սկսվեց աֆղանական կամպանիան: Այնուհանդերձ, ԱՄՆ-ը պահպանեց իր ներկայւթյունն Աֆղանստանում: Վերջին տվյալների համաձայն՝ 11 տարիների ընթացքում ամերիկյան բանակի մարդկային կորուստներն Աֆղանստանում հասել են մոտավորապես 2 հազարի:

Նախորդ հոդվածը‘Հալկի քրոջ առեւանգիչները ձերբակալվել են ուշագրավ հանգամանքներում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը հանդիպել է քաշաթաղցի ուսանողներին ‘