‘Թալինում 10-րդ դասարանի աշակերտը ինքնասպանություն է գործել’

1015

Թալինի թիվ 1 դպրոցի աշակերտներից մեկը երեկ` դեկտեմբերի 13-ին ինքնասպանություն է գործել: News.am-ի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տանը կից ավտոտնակում` կախված վիճակում:

Ընտանիքի անդամները նրան շարֆով կախված հայտնաբերելուց հետո արագ տեղափոխել են Թալինի հիվանդանոց` փորձելով պատանու կյանքը փրկել, սակայն նա արդեն մահացած է եղել: Ինքնասպանությունը շոկի մեջ է գցել երեխային հարազատներին, աշակերտներին: Հայտնի չէ, թե ինչը կարող էր դրդել նրան նման քայլի դիմել: Պատճառների մասին պաշտոնապես ևս տեղեկություն չեն հայտնում:

Ոստիկանությունից news.am–ի հետ զրույցում միայն նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթ երեկոյան Չինաստանի դրոշը կհայտնվի Լուսնի վրա’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի դին հայտնաբերվել է նույն զորամասում, որտեղ սպանվել էր Արտակ Նազարյանը’