‘
Newsru.com-ը հայտնում է, որ թայլանդական խոշոր բջջային օպերատոր True Move H-ը անցած շաբաթ երեք րոպե տևողությամբ մի գովազդային հոլովակ է տեղադրել Youtube-ում, որը արդեն դիտել է գրեթե 7 միլիոն մարդ՝ թողնելով հիացած մեկնաբանություններ: Հոլովակը սկսում է այն պահից, երբ փոքրիկ երեխան դեղ է գողանում շուկայից՝ հանդիպելով անսպասելի արձագանքի: Այս իրողության հետևանքները երևում են 30 տարի անց: Հոլովակի կարգախոսն է «տալը-ամենալավ հաղորդակցությունն է»
Բազմաթիվ դիտողներ մեկնաբանություններում նշում են, որ նայելու ընթացքում հուզվել են և դիտել են այն մի քանի անգամ:
‘